ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1701-Ա «05» մայիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
05.05.2025թ.
հ. 1701-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Շավարշ Սարգսյան
/լիազորված անձ/
Սվետլանա Հակոբյան և Մերի Բադալյան Լևոն Խեչոյան /Արաբկիր 17-րդ/ փողոց, հ.16 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.04.2022թ. հ.2836 և հ.2837 վկայագրերով Սվետլանա Հակոբյանին և Մերի Բադալյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Լևոն Խեչոյան /
Արաբկիր 17-րդ/ փողոցի հ.16 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Լևոն Խեչոյան փողոց, հ.16/3 01033CLHMSPP
2 Գագիկ Հայրապետյան Եր. Քոչարի փողոց, հ.15 շենք, հ.27 բնակարան Գագիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Եր. Քոչարի փողոցի հ.15 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21032025-01-0143, ընդհ. բաժն. 1.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.15 շենք, բն.27/1 010639ALRHGY
3 Աիդա Մինասյան Նոր Արեշի 30-րդ փողոց, հ.48 և հ.48/1 հողամաս Աիդա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշի 30-րդ փողոցի հ.48 և հ.48/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.23022021-01-0174 և հ.16072021-01-0129/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 30-րդ փողոց, հ.48 01053HZCZ45J
4 Ռոլանդ Ամիրջանով Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/13 հողամաս Ռոլանդ Ամիրջանովին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան փողոցի հ.237/13 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.11032025-01-0307, շին. 123.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 393.81քմ մակերեսով մասին, տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/18 01093VLHANLF
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան