Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.25-րդուղղ. հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.25-րդուղղ. հոդվածով.

«Հոդված 244.25.ուղղ. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում և վարչական տույժեր է նշանակում նաև սույն օրենսգրքի 213.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:

2. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային բաժինների պետերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։