ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 295-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ֆրանսիայի Հանրապետությունից՝ «Հույս Հայաստանի» մարդասիրական միության կողմից Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքները (54,790 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,500 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
14.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 295-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(եվրո)
1. Հագուստ (նոր) 3,540 հատ 39,062
2. Կոշիկ (նոր) 557 զույգ 9,678
3. Ուսապարկ (նոր) 857 հատ 1,714
4. Պայուսակ կտորից (նոր) 943 հատ 943
5. Սրբիչ (նոր) 49 հատ 490
6. Վերմակ (նոր) 6 հատ 60
7. Պայուսակ կանացի արհեստական կաշվից (նոր) 14 հատ 21
8. Օճառ 2,622 հատ 2,747
9. Դպրոցական պարագա (նոր) 558 հատ 75
Ընդամենը 9,146 54,790
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
14.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ