Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 304-Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 17,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գագիկ Գալստյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 304-Ա որոշման

«ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ժամանակավոր տնակում բնակվող Գագիկ Երվանդի Գալստյանի բազմազավակ ընտանիքի (ունի չորս անչափահաս տղա) բնակարանային պայմանների բարելավում:

2. Ծրագրի բարեգործական որակման

նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա)

4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայր, բնակարանաշինության բնագավառ

6. Ծրագրի բյուջեն 17,600,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Գագիկ Երվանդի Գալստյան (հասցեն՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի 16-րդ փողոցի 23 տնակ, նույնականացման քարտ՝ 002612323)

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը 1) երկաթյա կառուցվածքներով հավաքովի բնակելի տան կառուցում՝ 15,200,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը.

2) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի տեղադրում՝ 2,400,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը:

10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում՝ 3,800,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինարարական նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ ընդհանուր արժեքով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում).

4) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,400,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի:

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան

13 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։