Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«04» ապրիլի 2025 թ.

ք. Երևան N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 28-ի «Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 187-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները տարածվում են այն օդանավերի վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանով սահմանված կարգով թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման հայտը ներկայացվել է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

Նախարար`

4/4/2025 Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի ապրիլի 4-ի

N 11-Ն հրամանի

Annex

of the order N 11-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 4 April 2025

«Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 28-ի N 07-Ն հրամանի

"Annex

of the order N 07-N of the Minister of

Territorial Administration and Infrastructure

of the Republic of Armenia

dated 28 June 2023

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ

ՓԱՐՏ-26 (PART-26)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։