Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-01-25-ից մինչև 1994-02-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-02-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. 1993 թվականի հունվարի 1-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը բոլոր գործատուների համար, բացառությամբ սույն հրամանագրի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշվածների, սահմանել 37 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

2. Հաշմանդամների հասարակական կազմակերպություններից, այն ձեռնարկություններից, դրանց տնտեսական միավորումներից, հիմնարկներից, ուսումնական հաստատություններից, որտեղ աշխատողների և սովորողների թվաքանակի ոչ պակաս 50 տոկոսը հանդիսանում են հաշմանդամներ, գանձվող պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 4,7 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

3. Քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը պահպանել յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով: 4. 1993 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռներեցները պարտադիր կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում եկամտի 10 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, բոլոր տեսակի արժեթղթերից եկամուտներ ստացող անձանց պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին.

բ) սահմանել հաստատագրված գումարներով պետբյուջե վճարներ կատարող հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը և դրանց վճարման կարգը.

գ) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 1-ին և 3-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

25 հունվարի 1993 թ.

ՆՀ-188

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։