ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 470-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ եվ պահատվության հանձնելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ.15.05.25 N 596-Ա )
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
1․1․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը պահատվության հանձնել համապատասխան համայնքներին՝ ըստ գույքի գտնվելու վայրի։
(1.1-ին կետը լրաց. 15.05.25 N 596-Ա )
2․ Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պահատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրերը կնքվում են անժամկետ և անհատույց եղանակով.
3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո 10-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ ապահովել միաժամանակ գույքի հանձնման-ընդունման և վերջիններիս գույքն ի պահ հանձնելու աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները.
4) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ գույքի սահմանների ճշտման, ըստ անհրաժեշտության, հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման, առկա ինքնակամ կառույցների օրինականացման և այլ տվյալների ճշգրտման աշխատանքների կատարման ուղղությամբ։
(2-րդ կետը խմբ.15.05.25 N 596-Ա )
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
ապրիլի 4-ի N 470-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Գույքի տեսակը Գույքի հասցեն Հողամասի մակերեսը
(հա) Հողամասի կադաստրային
ծածկագիրը Իրավունքի պետական գրանցման
վկայականի համարը Ավագանու որոշման համար, ամսաթիվ
1. Հողամաս ՀՀ Արարատի մարզ,
համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս 2.06126 03-045-0104-0011 07022024-03-0072 թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.
2. Հողամաս ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս 7.54053 03-045-0104-0021 07022024-03-0024 թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.
3. Հողամաս ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս 29.20143 03-045-0105-0022 07022024-03-0046 թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.
4. Հողամաս ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս 13.866 03-045-0106-0130 12022024-03-0050 թիվ 38-Ա որոշում, 15.02.2024 թ.
5. Հողամաս ՀՀ Արարատի մարզ,
համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս 1.0 03-045-0106-0129 12022024-03-0052 թիվ 38-Ա որոշում, 15.02.2024 թ.
6. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ
Գառնի հողամաս 2․6076 07-021-1408-0004 26012024-07-0190 թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․
7. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ
Գառնի հողամաս 0․675 07-021-1408-0003 26012024-07-0149 թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․
8. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ
Գառնի հողամաս 6․3 07-021-0324-0002 23032023-07-0042 թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․
9. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ
Հացավան հողամաս 1․9058 07-041-0116-0105 23032023-07-0066 թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․
10. Հողամաս ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ
Հացավան հողամաս 6․0942 07-041-0119-0018 23032023-07-0170 թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ