Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 319-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01541435) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գովազդի հեռարձակման ծառայությունների մատուցում՝ 1,201,545 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ռադիո Վան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00035708) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գովազդային աուդիոձայնագրության հեռարձակման ծառայությունների մատուցում՝ 1,522,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00229394) 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ թիվ CPCW/AM/07042025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրատեխնիկական համակարգի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 2,294,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

19.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։