Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-01-13-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 1995 թ. N 14

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի «Պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» N 381 որոշման և 1994 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 524 որոշման ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը» N 728 որոշման N 10 հավելվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ կետերը` անտառային տնտեսության մասով և նույն հավելվածի 1-ին և 4-րդ աղյուսակները` անտառային տնտեսության մասով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։