ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. ք. Երևան հ. 8/11
ԵՐԿԱԿԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերը`
հաստատել երկակի գրություն ունեցող մի շարք բառերի ուղղագրության միօրինականացման ցանկը:
Լ. Գալստյան
Հաստատված է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 8/11 հրամանով
01 փետրվարի 2000 թ.
ԵՐԿԱԿԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿ
Գործածվում է Հանձնարարվում է
ագաթ, ագատ, ակաթ ագաթ
դարպաս, դարբաս դարպաս
հանգերգ, հանկերգ հանգերգ
մանուշակագույն, մանիշակագույն մանուշակագույն
նոյյան, նոյան նոյյան
տիար, տյար տիար
կռճոն, կրճոն կռճոն
բրթել, բռթել (հրել) բրթել
ծեծկռտել, ծեծկրտել ծեծկռտել (ծեծկռտոց, ծեծկռտուք)
քաշկռտել, քաշկրտել քաշկռտել
ցատկռտել, ցատկրտել ցատկռտել
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400123