ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 1993 թվականի N 16
քաղ. Երևան
ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանյան Դաշնությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի փետրվարի 1-ից սահմանել պետական կարգավորվող նոր գներ և սակագներ բնակչությանն իրացվող հիմնական սպառողական ապրանքների (ծառայությունների) և արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար` հաստատելով բարձրացման սահմանային գործակիցներ կամ սահմանային շահութաբերության մակարդակ, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. (կետն ուժը կորցրել է 29.04.93 N 199)
3. Ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ինքնարժեքի նկատմամբ հաստատել շահութաբերության հետևյալ մակարդակները` «Հայէներգոարդ» պետական ձեռնարկության համար` 7 տոկոս (հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 90 տոկոսը ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը), «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության համար` 4 տոկոս:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և առևտրի նախարարությանը` սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սույն որոշումից բխող վերագնահատման կարգ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1993 թվականի
հունվարի 23-ի N 16 որոշման
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐ
ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ
Ծառայությունների
գործող սակագների
նկատմամբ կիրառվող
սահմանային գործակիցներ Սահմանային
շահութաբերության
չափը (տոկոսով)
Բեռնատար տրանսպորտային սակագներ`
ավտոմոբիլային տրանսպորտով բեռների
տեղափոխում (բացի հացի և սննդամթերքի
տեղափոխումից) _ 15*)
ավտոմոբիլային տրանսպորտով հացի և
սննդամթերքի տեղափոխում _ 5
Կապի հիմնական ծառայություններ (բացի բնակչությանը մատուցվող ծառայություններից) 7**) _
_______________
*) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 75 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
**) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 80 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1993 թվականի
հունվարի 23-ի N 16 որոշման
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Սահմանային
գործակիցներ
գործող գների ու
սակագների նկատմամբ Սահմանային
շահութաբերության
չափը (տոկոսով)
1 2 3
Կաթ, մածուն _ առանց
փոփոխության
Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) _ _,,_
Բնակչությանն իրացվող կերակրի աղ _ _,,_
Կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բաց թողնվող էլեկտրաէներգիա 7,5 _
Հեղուկ գազ _ 1
Բնական գազ 10 _
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը 5 _
Կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները`
ջրախողովակից օգտվելու ծառայություն 6 _
կոյուղուց օգտվելու ծառայություն 2 _
բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման
ծառայություն 2,5 _
կենցաղային աղբի տեղափոխում 5 _
Մարդատար տրանսպորտի ծառայություններ`
երկաթգծի տրանսպորտով ուղևորների
և ուղեբեռների տեղափոխում (հաշվի առնելով ավելացված
արժեքի հարկը), բացի մերձքաղաքային տրանսպորտով
ուղևորների տեղափոխումից 3,5 _
երկաթգծի մերձքաղաքային տրանսպորտով ուղևորների
տեղափոխում 2 _
Օդային տրանսպորտով ուղևորների տեղափոխում`
նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ անդամ պետությունների միջև
կանոնավոր թռիչքներ _ 25
հանրապետության ներսում _ 10
Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում _ 15
Կապի ծառայություններ*)
քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար
աբոնենտային վճար 5 _
ռադիոֆիկացիա _ 5
Միջքաղաքային հեռախոսային, հեռագրական կապ`
հանրապետության ներսում 4 _
հանրապետությունից դուրս 7 _
փոստային կապ 10 _
_________________
Ծանոթություն. Բնակչությանն իրացվող կաթի, մածնի, կերակրի աղի բացթողման գնի նկատմամբ սահմանել առևտրական վերադիր 6 տոկոսի, իսկ մանկական սննդի (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) գնի նկատմամբ 5 տոկոսի չափով:
*) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 80 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ