Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Հ Ր Ա Մ Ա Ն

__ _________2000 թ. հ. __________ ք. Երևան, Թումանյան 17

01.02.2000 թ.

ք. Երևան հ. 8/13

ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`

հաստատել փողոցների, հրապարակների հայերեն անվանումները:

Լ. ԳաԼՍՏՅԱՆ

Հաստատված է

ՀՀ լեզվի պետական տեսչության

հմ. 8/13 հրամանով

01 փետրվարի 2000 թ.

ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ, որպես կանոն, գործածվում է սեռական-տրական հոլովաձևով. օրինակ` Բակունցի փողոց, Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Չարենցի փողոց, Րաֆֆու փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Արշակունյաց փողոց, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ և այլն:

2. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների`-յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ գործածվում է ուղղական հոլովաձևով. օրինակ` Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ:

_______

Ծանոթություն: Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները (Հանրապետության հրապարակ, Տպագրիչների փողոց, Երիտասարդական փողոց, Անտառային փողոց, Առափնյա փողոց, Մայիսյան փողոց, Մոսկովյան փողոց և այլն)` իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն թարգմանվում:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

01 մարտի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400018

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։