ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 434-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի արդյունավետության գնահատման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբին՝ 1-ամսյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքի հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
22.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 434-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գեղամ Գևորգյան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
(միջգերատեսչական աշխատանքային խմբի համաղեկավար)
Էդուարդ Հակոբյան Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
(միջգերատեսչական աշխատանքային խմբի համաղեկավար)
Աննա Պետրոսյան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Ռաֆայել Գևորգյան Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Նարե Մուրադյան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության
վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ
գործելակերպի վերահսկողության բաժնի ավագ մասնագետ
Գալուստ Գալստյան «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ի Տեխնիկական
դեպարտամենտի ղեկավար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
22.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ