Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 621-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) եթե առկա են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի հիմքերը, սակայն տվյալ պարտավորության կամ դրա որոշակի մասի (եթե ընդհանուր պարտավորության և տվյալ մասի դրական տարբերությունն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմք չէ) նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքով ավարտված չէ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

22.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։