Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1848-Ա «16» մայիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից 13.03.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/74 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար շինանյութի (մետաղական թիթեղի) ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և աճուրդ hամակարգի կողմից 1-ին տեղ զբաղեցրած «Սոպրանո Գրուպ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Մասնակցին 25.04.2025 թվականին ներկայացվել է ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/74 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 05.05.2025 թվականը ներառյալ, մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը և ապահովումները:

Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը՝ «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ, զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Գնման ընթացակարգի շրջանակում չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը 07.05.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Սոպրանո Գրուպ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։