Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-05-30-ից մինչև 1999-02-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-02-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 1993 թվականի N 391

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. (կետն ուժը կորցրել է 30.05.94 N 246)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին առընթեր փորձագիտական խորհրդի կազմը, համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային մարմնի ֆունկցիաներն իրականացնող հանձնախումբ` էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

հուլիսի 28-ի N 391 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև` ԱՎՀ) կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը, պաշտպանելու պետության շահերը միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար օտարերկրյա պետություններ խաղաղ և հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանման բնագավառում:

2. ԱՎՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

II. ԱՎՀ-ի հիմնական խնդիրները և ֆունկցիաները

3. ԱՎՀ-ի հիմնական խնդիրն է` վերահսկել և կարգավորել Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը (փոխանցումը և փոխանակումը), որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և նրա միջազգային պարտավորությունների կատարումից:

4. ԱՎՀ-ն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու այլ կազմակերպությունների ներգրավմամբ մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետություններ հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ.

գ) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձաքննություն սույն կանոնադրության 4-րդ կետի «ա» ենթակետում նշված անվանացանկի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

դ) ղեկավարում է հանձնաժողովին առընթեր խորհրդատվական իրավունքներով օժտված փորձագիտական խորհրդի աշխատանքները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն.

զ) ուսումնասիրում է զանգվածային ոչնչացման և առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային փորձը և այն կիրառում Հայաստանի Հանրապետության տարածքում.

է) համագործակցում է այլ պետությունների համապատասխան մարմինների հետ.

ը) մասնակցում է հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին:

ԱՎՀ-ի իրավունքները

5. ԱՎՀ-ին իրավունք է վերապահվում`

ա) վերահսկել արտահանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների, հանձնաժողովի որոշումների կատարումը.

բ) իր իրավասության սահմաններում կայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծված աշխատանքային մարմնի կողմից քննարկված և հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի հետ համաձայնեցված որոշումներ:

Հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների արտահանման վերահսկողության վերաբերյալ հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ սահմանված կարգով հաստատված անվանացանկում նշված հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների վերաբերյալ.

դ) հանձնաժողովի և փորձագիտական խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ըստ անհրաժեշտության ներգրավել բարձր որակավորում ունեցող գիտնականների և մասնագետների:

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1993 թ.

հուլիսի 28-ի N 391 որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 30.05.94 N 246)

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1993 թ.

հուլիսի 28-ի N 391 որոշման

Կ Ա Զ Մ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Հայրապետյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության 1-ին կարգի մասնագետ

Ա. Մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ

Ի. Գորդիենկո - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական բաժնի պետ

Վ. Խլղաթյան - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության հատուկ ծրագրերի և էներգահսկողության վարչության առաջատար մասնագետ

Ս. Ջիգարխանով - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության բաժնի պետի տեղակալ

Վ. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոչ տարիֆային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Կոստանյան - ՀՀ արդյունաբերության նախարարության գլխավոր վարչության պետ

Հ. Հարությունյան - ՀՀ մաքսային վարչության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Ա. Թերզյան - Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի փոխնախագահ

(հավելվածը փոփ. 30.05.93 N 246)

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։