Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

20 մայիսի 2025 թ. N 349-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ՝ «ՄԵԾ ՄԱՅՐԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արին Բերդի փողոցի հ.29 հասցեում գտնվող 15.891459հա հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18042025-01-0359 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում գտնվող 12.085535հա մակերեսով հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122021-01-0193 վկայական/ հետ փոխանակելուն:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մայիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։