Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱ Հ. 45/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

20 մայիսի 2025 թ. N 355-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱ Հ. 45/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սամվել Սահակյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի» (այսուհետ՝ Նորմեր) 241-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծման աշխատանքների համար հիմք է հանդիսացել 07.10.2022թ. տրամադրված հ. 01118-07/1-Դ-82263-874 նախագծման թույլտվությունը, որի համաձայն կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին (հողամասի մակերես՝ 2299,89 մ.2) պետք է կազմի 40 տոկոս և ավելի, այսինքն՝ 919,956 մ.2: Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզային նախագծի համաձայն հողամասի մակերեսը կազմում է 2293,8 մ.2, կանաչապատման մակերեսը՝ 970 մ.2, սակայն էսքիզային նախագծի ուսումնասիրությունից պարզվել է, որ կանաչապատ տարածքի մակերեսի մեջ ընդգրկվել է նաև բնակելի շենքի պարագծով սալվածքը: Նորմերի 6-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սալվածքը (отмостка)՝ շենքի պարագծով տեղակայված, սալապատմամբ կամ ասֆալտբետոնե ծածկով կառուցված հարթակ, շենքի գետնախարսխին հարող կոնստրուկտիվ տարր, որը պաշտպանում է շենքի հիմքը մթնոլորտային ջրերի ներթափանցումից (ազդեցությունից): Տվյալ նախատեսվող գործունեության դեպքում կանաչապատման մակերեսը կազմում է 919,956 մ.2-ից պակաս, այսինքն չի պահպանվում նախագծման թույլտվությամբ սահմանված 40% և ավելի պահանջը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մայիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։