Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

18 մարտի 2025թ. N 313-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձանց, հիմնարկներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ազատել 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը Օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից:

(1-ին կետը խմբ. 20.05.25 N 362-Ա)

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մարտի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։