ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան N Հր-37/Գ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի II մասի 4-րդ, 9-րդ և III մասի 17-րդ կետերով սահմանված դրույթներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը, գրանցման կարգը և փախստականի կարգավիճակ հայցողի կողմից լրացվող հարցաթերթիկի ձևը (կցվում են):
Վարչության պետ Գ. Եգանյան
Ձև
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
(Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4)
___________________
___________________
___________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
___ ________________
(Քաղաքացիությունը)
____________________
ՀՀ-ում բնակության վայրը
Դ Ի Մ ՈՒ Մ
Փախստականի կարգավիճակ ստանալու մասին
Խնդրում եմ ինձ` ___________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
տալ փախստականի կարգավիճակ, քանի որ (նշել փախստականի կարգավիճակ
ստանալու խնդրանքի պատճառները)_______________________________
_______________________________________________________

___ _________ 2001 թ. Դիմողի ստորագրությունը
Ձև
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով
Կ Ա Ր Գ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի III մասի 17-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի գրանցման կարգը:
2. Անձը, որը մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո 10-օրյա ժամկետում փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն (այսուհետ` վարչություն):
3. Դիմումն ընդունվում և գրանցվում է վարչության գործերի կառավարչությունում` դրա ստացման օրը: Այն պետք է լինի սույն հրամանով հաստատված ձևին համապատասխան: Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշված լինի դիմողի`
ա) անունը,
բ) ազգանունը,
գ) հայրանունը,
դ) քաղաքացիությունը,
ե) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը,
զ) փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները:
Առանց հիշյալ տեղեկությունների` դիմումը համարվում է անստորագիր և ենթակա չէ գրանցման:
Այն դեպքում, երբ անձի կողմից դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի բացթողմամբ, այն հիմք չի հանդիսանում նրա դիմումի ընդունումը և գրանցումը մերժելու համար:
4. Դիմումի գրանցման համար անհրաժեշտ է դիմողի անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:
5. Ստանալով դիմումը, վարչության գործերի կառավարչության աշխատակիցը դրա վրա կատարում է նշում` մտից թիվը, օրը, ամիսը և տարեթիվը: Դիմումի վերաբերյալ բոլոր տեղեկությունները մուտքագրվում են համակարգիչ:
6. Դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթուղթ ընդունվում և գրանցվում է: Համակարգչային մուտքագրումից հետո դիմումը ներկայացվում է վարչության պետին:
Վարչության պետի մակագրությամբ դիմումն ուղարկվում է գործերի կառավարչություն, գրանցվում գրանցամատյանում և ներկայացվում է դիմումը քննարկող վարչության աշխատակցին:
Վարչության աշխատակիցը, դիմումը ստանալուց հետո այն գրանցում է փախստականի կարգավիճակ հայցող անձանց դիմումների գրանցման համար նախատեսված առանձին գրանցամատյանում:
Ձև
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Լուսանկար
35X45
1. Ազգանունը ____________________
2. Անունը _______________________
3. Հայրանունը ____________________
4. Սեռը ________________________
5. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________
6. Ծննդավայրը (երկիր, մարզ, շրջան, քաղաք, գյուղ)__________________
7. Քաղաքացիությունը ____________________________________
8. Ազգությունը ___________________________________
9. Կրոնը _______________________________________
10. Ընտանեկան դրությունը ___________________________
11. Ընտանիքի կազմը _______________________________
12. Կրթությունը ___________________________________
13. Ի՞նչ լեզուների եք տիրապետում _______________________
14. Ի՞նչ մասնագիտություն ունեք _____________________________
15. Անձը հաստատող ի՞նչ փաստաթղթեր ունեք _____________________
___________________________________________________
___________________________________________________
16. Ե՞րբ եք թողել Ձեր վերջին մշտական բնակության վայրի երկրի տարածքը (օրը,
ամիսը, տարեթիվը) _______________________________________
17. Որտեղի՞ց եք ժամանել Հայաստանի Հանրապետություն /օրը, ամիսը, տարեթիվը/
____________________________________________________
18. Նախքան ՀՀ մուտք գործելը կատարե՞լ եք հանցագործություն, և եթե այո, ապա
ինչ բնույթի ____________________________________________
19. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար, թե ոչ __
20. Այլ պետության կողմից ստացե՞լ եք փախստականի կարգավիճակ, թե ոչ ___
21. Ունե՞ք ՀՀ քաղաքացի հանդիսացող կին (ամուսին), թե ոչ ___________
22. Ինչու՞ եք ուզում ստանալ փախստականի կարգավիճակ, մանրամասն նշեք դրա
դրդապատճառները _______________________________________

Լրացուցիչ տեղեկություններ (նշեք այն ամենը, որոնք Դուք կարևոր եք համարում
Ձեզ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծման համար, եթե այդ
տեղեկությունները չեն ընդգրկվել հարցաթերթիկում)____________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
___ _________ 2001 թ. ___________
Ստորագրություն
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801134