Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-04-29-ից մինչև 1994-07-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-07-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 1992 թվականի N 630

քաղ. Երևան

ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսաստանյան Դաշնությունում և ԱՊՀ-ի անդամ պետություններում էներգոռեսուրսների գների բարձրացման առնչությամբ և տրանսպորտի վնասաբերության նվազեցման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (1-ին կետն ուժը կորցրել է 29.04.93 N 199)

2. Հաստատել ներքաղաքային տրանսպորտով անվճար և սահմանային սակագնի զեղչով երթևեկելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցանկը, համաձայն հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային տրանսպորտից օգտվելու արտոնությունների տրման կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` սակավ ապահովված աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին եղած միջոցների հաշվին տրամադրել ներքաղաքային տրանսպորտով երթևեկության փոխհատուցումներ:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` յուրաքանչյուր ամսվա վերջում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը փոխհատուցել ներքաղաքային տրանսպորտի փաստացի վնասները:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում քննության առնել ու ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներքաղաքային տրանսպորտից (բացի տաքսիից) անվճար և սահմանային սակագնի զեղչով երթևեկելու արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող առանձին կատեգորիաների քաղաքացիների մասին:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վառելիքի գների բարձրացման հետ կապված հացի և սննդամթերքի փոխադրման լրացուցիչ ծախսերի փոխհատուցման մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 1992 թ.

դեկտեմբերի 18-ի N 630 որոշման

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ

ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԻ ՏԱՔՍԻԻՑ) ԱՆՎՃԱՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ԶԵՂՉՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆՈՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Հանրակրթական դպրոցների աշակերտներ (բացի մետրոպոլիտենից)

Չաշխատող թոշակառուներ*)

_______________________

*) Չաշխատող թոշակառուներին տրվում է սահմանային սակագնի 50 տոկոս զեղչով ներքաղաքային տրանսպորտով երթևեկելու (մշտական տոմսով) իրավունք:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1992 թ.

դեկտեմբերի 18-ի N 630 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային տրանսպորտով անվճար կամ նախատեսված սահմանային սակագնի զեղչով երթևեկելու համար սահմանվում և 1993 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվում միասնական նմուշի վկայական (մշտական տոմս):

2. Ներքաղաքային տրանսպորտից անվճար կամ սահմանային սակագնի զեղչով երթևեկելու իրավունք ունեցող քաղաքացիներին սույն կարգի 1-ին կետում նշված վկայականները տրվում են մեկ լուսանկար և արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

3. 1993 թվականի հունվարի 1-ից ներքաղաքային տրանսպորտից անվճար կամ սահմանային սակագնի զեղչով օգտվելը թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից սահմանված միասնական նմուշի վկայականները ներկայացնելու դեպքում:

4. Քաղաքացուն միասնական նմուշի վկայականը տրվում է ըստ բնակության վայրի և գործում է նրանում նշված ժամկետում:

5. Հանրակրթական դպրոցների ավարտական (9-րդ և 10-րդ) դասարանների սովորողներին մշտական տոմսեր են տրվում դպրոցների կողմից տրված ցուցակների

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։