Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 671-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Մ-1, Երևան–Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 671-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՄԱԶԾ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի ձեռքբերման արժեքը

(ՀՀ դրամ) Ընդամենը՝ ձեռքբերման արժեքը

(ՀՀ դրամ)

1․ Լուսացույց T1 հատ 4 268,000 1,072,000.00

2․ Հետիոտնային լուսացույց П1 հատ 4 220,000 880,000.00

3․ Հեռավար կառավարման վահանակ (զումեր, կոճակ պաշտպանիչ տուփով,

վահանակ/կոնտրոլեր) լրակազմ 2 300,000 600,000.00

4․ Մալուխ 14*0.7 մետր 80 1840 147,200.00

5․ Մալուխ 7*0,7 մետր 40 1,000 40,000.00

6․ Մալուխ 2*2,5 մետր 420 720 302,400.00

7․ Լուսացույցի հենասյուն

(մետաղական խողովակ

159x4.5 L=7000,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 100x80x4 L=3500,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 60x60x4 L=2500,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 60x60x4 L=2000) լրակազմ 4 680,000 2,720,000.00

8. Սնուցման լարերի

հենասյուներ հատ 9 92,000 828,000.00

9. Երթևեկության նշանի

հենասյուն հատ 6 30,000 180,000.00

10. «5.19.1» երթևեկության նշան հատ 8 54,000 432,000.00

11. «5.19.2» երթևեկության նշան հատ 4 54,000 216,000.00

12. «1.8» երթևեկության նշան հատ 4 54,000 216,000.00

13. «1.22» երթևեկության նշան հատ 4 54,000 216,000.00

14. «4.1.1» երթևեկության նշան հատ 1 54,000 54,000

Ընդամենը 7.903.600․00

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։