Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 239-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«26» մայիսի 2025 թ. N 643-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 239-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից տարածքների և շինությունների մաքսային տեսազննման իրականացման կարգադրագրի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի «Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը սահմանելու մասին» N 239-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավելված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «26» մայիսի 2025 թ.

N 643-Ն հրամանի

Ձև

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Կարգադրագիրն ընդունող մաքսային մարմնի անվանումը

2. Կարգադրագրի ընդունման՝

1) հերթական համարը

2) ամսաթիվը (օր/ամիս/տարի)

3․ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի համաձայն իրականացնել սույն կարգադրագրում նշված տարածքների և շինությունների մաքսային տեսազննում։

Տարածքներ և շինություններ մուտք գործելու մերժման դեպքում՝ մուտք գործել նշված շինություններ և տարածքներ 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ՝ ճնշելով դիմադրությունը և բացելով փակ շինությունները և տարածքները:

4. Այն անձի տվյալները, որի շինությունները և տարածքները պետք է ենթարկվեն տեսազննման (եթե այդ անձը որոշված է)՝

1) ՀՎՀՀ

2) Անվանումը

3) Տարածքների և շինությունների հասցեները

5. Տարածքների և շինությունների մաքսային տեսազննման իրականացման իրավասություն ունեցող ստորաբաժանման անվանումը

6. Մաքսային տեսազննում իրականացնող՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները՝

Անունը, ազգանունը Պաշտոնը Ծառայողական

վկայականի համարը Ստորագրությունը

7. Մաքսային տեսազննման իրականացման մեկնարկի ամսաթիվը (օր/ամիս/տարի)

8․ Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) պաշտոնը

3) ստորագրությունը

9. Սույն կարգադրագրի 4-րդ կետում նշված՝ տարածքների և շինությունների տիրապետողի կամ դրանց նկատմամբ լիազորված անձի՝

1) անունը, ազգանունը

2) ստորագրությունը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։