Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 683-Ա

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 58-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղի միջնակարգ դպրոցի կառուցման մնացորդային աշխատանքների ձեռքբերման նպատակով 2025 թվականի մայիսի 5-ին ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/2 ծածկագրով որակավորման չափորոշիչների կիրառմամբ հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարեցման հիմքով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։