Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 1993 թ. N 630

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 17-ի N 474 և 1993 թվականի նոյեմբերի 16-ի N 573 որոշումների, ինչպես նաև ելնելով որոշ կազմակերպությունների տարածություններով ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայարդնախագիծ» ինստիտուտի Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 4 շենքից (վարձակալական կարգով) տարածություններ հատկացնել՝

ա) Հայաստանի ազգային ֆինանսաինվեստիցիոն կորպորացիային` նշված շենքի 2-րդ հարկում 13 աշխատասենյակ` 500,4 քառ. մետր օգտակար մակերեսով.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 22.08.94 N 390)

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը և Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վարչությանը՝ նշված շենքի 5-րդ հարկում 175,3-ական քառ. մետր օգտակար մակերեսով տարածություններ.

դ) Հայ գործարարների ֆորումին՝ նշված շենքի 5-րդ հարկում 2 աշխատասենյակ՝ 171,0 քառ. մետր օգտակար մակերեսով։

(1-ին կետը խմբ. փոփ. 22.08.94 N 390)

2. «Հայարդնախագիծ» ինստիտուտին՝ 10-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված տարածությունները հանձնել համապատասխան կազմակերպություններին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի N 108 կարգադրության 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։