Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐԻՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-11-10-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 1994 թ. N 137

քաղ. Երևան

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐԻՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Ելնելով սպառողական շուկայում ստեղծված ծանր իրավիճակից և բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով անխափան ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը (հաշվի առնելով նրա համաձայնությունը) տեղական արտադրության ապրանքների գնման և արտահանման 1994 թվականի (ապրիլ-դեկտեմբեր) պետական առաջադրանք, համաձայն N N 1 և 2 հավելվածների, և կարևորագույն սպառողական ապրանքների ներկրման պետական առաջադրանք, համաձայն N N 3 և 4 հավելվածների։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, թեթև արդյունաբերության նախարարության, պարենի և մթերումների նախարարության ձեռնարկություններին, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը տեղական արտադրության ապրանքների հատկացման նվազագույն ծավալների 1994 թ. (ապրիլ-դեկտեմբեր) պետական առաջադրանք, համաձայն N N 5, 6 և 7 հավելվածների:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը ապակե տարաների գնման 1994 թվականի (ապրիլ-դեկտեմբեր) պետական առաջադրանք, համաձայն N 8 հավելվածի։

4. Հաստատել «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի ձեռնարկություններին ու Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանն ապակե տարաների հատկացման նվազագույն ծավալների 1994 թվականի (ապրիլ-դեկտեմբեր) պետական առաջադրանք, համաձայն N 9 հավելվածի։

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին՝ պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինների հետ համաձայնեցված մեկշաբաթյա ժամկետում իջեցնել պետական առաջադրանքի ծավալներն ըստ համապատասխան ձեռնարկությունների։

6. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայկոոպի համակարգերի առևտրական ձեռնարկություններին՝ 15-օրյա ժամկետում կնքել պայմանագրեր արդյունաբերության նախարարության, թեթև արդյունաբերության նախարարության, պարենի և մթերումների նախարարության համապատասխան ձեռնարկությունների հետ, սույն որոշմամբ նախատեսված պետական առաջադրանքի ծավալներով:

7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության համապատասխան ձեռնարկություններին՝ 15-օրյա ժամկետում «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի ձեռնարկությունների հետ կնքել պայմանագրեր, սույն որոշմամբ նախատեսված պետական առաջադրանքի ծավալներով։

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի դեկտեմբերի 27-ի N 647 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին`

ա) ազատել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը և Հայկոոպի վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարվող, պետական առաջադրանքով նախատեսված արդյունաբերական ապրանքների արտահանումից գոյացած տարադրամային հասույթի պարտադիր վաճառքից.

բ) քննության առնել սույն որոշմամբ նախատեսված պետական առաջադրանք կատարող արդյունաբերական նախարարությունների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարվող, պետական առաջադրանքի դիմաց մատակարարած արտադրանքի հումքի և նյութերի տարադրամային ծախսերի մասով, տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի նվազեցման հարցը:

9. Սահմանել, որ պետական առաջադրանքով նախատեսված տեղական արտադրության ապրանքների գնումները Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության կողմից պետք է կատարվեն կանխավճարային հիմունքներով, իսկ փոխադարձ համաձայնության դեպքում` նաև առանց կանխավճարի:

(9-րդ կետը փոփ. 10.11.94 N 523)

10. Սահմանել, որ պետական առաջադրանքով սահմանված մատակարարումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

11. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կատարման ընթացքի հաշվառման համար մտցնել վիճակագրական հաշվետվության համապատասխան ձևեր ու ցուցանիշներ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամենամսյա հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։