Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2088-Ա «27» մայիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

27.05.2025 թ.

հ. 2088-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

հ/հ Հաշմանդամի

անունը և ազգանուն Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Գագիկ Գարիկի Սամսոնյան 89 DO 800 Գարիկ Սամսոնյան 01.10.2025թ.

2 Վարդան Ժիրայրի Եղիազարյան 37 VS 734 Գոհար Եղիազարյան 31.12.2025թ.

3 Ավետիք Վազգենի Պետրոսյան 37 FW 901 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

4 Արտյոմ Նորիի Գալստյան 37 MN 631 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

5 Երեմ Վազգենի Պետրոսյան 37 JO 063 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

6 Արգիշտի Հովհաննեսի Միքայելյան 99 IX 699 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

7 Նարեկ Սմբատի Հարությունյան 36 DR 536 Սմբատ Հարությունյան 31.12.2025թ.

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։