Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐԱՔՍ-ԿԲ» ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇՐՋԱԲԵՐՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

12 հունիսի 2001 թվականի N 343

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԱՔՍ-ԿԲ» ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇՐՋԱԲԵՐՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ առևտրային բանկերի կողմից տված առաջարկությունները կապված միջբանկային և ներբանկային հատվածում էլեկտրոնային վճարումների համակարգում չմշակվող հաղորդագրությունների փոխանցման վերաբերյալ, ելնելով «ԱՐԱՔՍ-ԿԲ» ծածկագրման ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգում շրջաբերվող հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից.

հրամայում եմ`

1. Հաստատել` ՀՏ n98 «Անհատական հաղորդագրության» նոր ֆորմատը (կցվում է), ՀՏ 952 «Մերժման հաղորդագրություն» փոփոխված ֆորմատը (կցվում է), ինչպես նաև «Արաքս-ԿԲ» ծածկագրող ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրություններում կատարված փոփոխությունները (կցվում են):

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 1-ից:

3. Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված հաղորդագրությունների և փոփոխությունների մշակումը էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից:

4. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և Խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժնին ապահովել սույն հրամանով հաստատված փոփոխությունների տրամադրումը ՀՀ տարածքում գործող բանկերին, Գանձապետարանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին վրա:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

«Արաքս - ԿԲ» ծածկագրող ապարատա-ծրագրային համալիրի տեղադրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) փոփոխությունները

1. Յուրաքանչյուր հաղորդագրություն, որը ստացվում է բանկի ներքին ծրագրային համակարգից և ենթակա է փոխանցման ԷՎՀ հաջորդ օղակին կարող է ծածկագրվել «Արաքս - ԿԲ» համալիրի միջոցով: Բոլոր այդ հաղորդագրությունները համալրվում են էլեկտրոնային ստորագրությամբ, որն ընդգրկվում է հաղորդագրության տեքստի բաժնում:

Բանկի ծրագրային համակարգում ձևավորված տեղեկատվությունը ստորագրվում է «Ստորագրությունը նույն ֆայլում» սկզբունքով, ընդ որում ստորագրության կազմում ընդգրկվում է միայն <5> Ներդիր բաժնի <2> Ստորագրություն - 40 բայթ և <3> Օգտագործված բանալու հերթական համարը - 2 բայթ, <4> Ստորագրողի նույնացուցիչը - 8 բայթ, <6> էլեկտրոնային ստորագրության ձևավորման ամսաթիվը և ժամանակը - 20 բայթ տվյալները: Ստորագրվում է ամբողջ ինֆորմացիան ներառյալ բացակները և ASCII «տողի փոփոխություն/կառքի վերադարձ» նշանները:

Ստորագրությունը դրվում է հաղորդագրության տեքստի վերջին տողից հետո:07: դաշտում`

Պ/Օ Դաշտի N Դաշտի անվանումը Ֆորմատ/Տարբերակ

Օ 07 Ստորագրություն 70x

Էլեկտրոնային ստորագրությունից հետո դրվում է նիշը և վերջաբանը` «(»:

Էլեկտրոնային ստորագրությամբ «ստորագրված» հաղորդագրությունն ունի հետևյալ կառուցվածքը`

գլխագիր -

հաղորդագրության տեքստ

էլ. ստորագրություն

վերջաբան {3n5n5n16n6n6n - - - -- - - ... ... ... :07: 70x )

2. Կապված պաշտպանական նոր մեխանիզմի օգտագործման հետ կիրառության մեջ են մտնում մերժումների նոր կոդեր, որոնք պետք է ներառվեն ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրության Մերժման կոդերի ցուցակի մեջ: «Արաքս ԿԲ» սարքի օգտագործման հետ կապված սխալների կոդերը տարբերվում են «S» տառով`

Մերժման կոդը Կոդի բացատրությունը

//S08// Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո

//S11// Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը

//S13// Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում

//S15// Բաժանորդի բանալին փակված է

3. ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրությունը պետք է հնարավոր լինի ուղարկել բոլոր ուղղություններով, այդ թվում գլխամաս ԿԲ, մասնաճյուղ գլխամաս, գլխամաս գլխամաս: Ընդ որում, եթե մերժման հաղորդագրությունը հասցեագրված է ԿԲ-ին, 72 դաշտում պետք է լրացված լինի միայն վերը նշված կոդերից որևէ մեկը, հակառակ դեպքում հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից չի մշակվի:

ՀՏ 952 Վճարման մերժում

Այս հաղորդագրությունը կարող է ուղարկել վճարման պրոցեսում ընդգրկված մեկ մասնակիցը մյուսին:

Կիրառվում է այն դեպքերում, երբ վճարն անհնար է իրականացնել ինչպես ֆինանսական, այնպես էլ պաշտպանական միջոցների կիրառման հետևանքով:

Այս հաղորդագրությունը կարող է ուղարկվել բոլոր ուղղություններով (նկար 1):

Ակտի պատկեր

Պ/Օ Դաշտի N Դաշտի անվանումը Ֆորմատ/տարբերակ

Պ

O

Պ

O

Պ 20

12

21

21A

72 Գործառնության համարը Մերժվող հաղորդագրության տեսակը Հղում Մերժված հաղորդագրության ունիկալ համարը Հաղորդագրությունն ուղարկողից

ստացողին ուղղված տեղեկատվություն 16x

3n

16x

16n

6*35x

Պ - պարտադիր Օ - օժանդակ

Դաշտերի նկարագրություն

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

Դաշտ 12: հղում

Ֆորմատ: 3n

Այս դաշտում նշվում է մերժված հաղորդագրության տեսակը:

Դաշտ 21: հղում

Ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության դաշտ 20-ում նշված գործառնության համարը:

Դաշտ 21A: Մերժված հաղորդագրության ունիկալ համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության ունիկալ համարը:

Դաշտ 72: հաղորդագրությունն ուղարկողից ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6*35x

Այս ֆորմատում դաշտը պարունակում է մերժման պատճառը: Հնարավոր է հետևյալ կոդերի օգտագործումը.

Կոդ Կոդի բովանդակությունը

//01//

//02//

//03//

//04//

//05//

//14//

//15//

//16//

//S08//

//S11//

//S13//

//S15// Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է Հաշիվը փակված է Հաշվում բավականաչափ միջոց չկա Հաշիվը սառեցված է Ձեր նշած արժույթը չի համապատասխանում հաշվի արժույթին Սխալ ՀՏ-ի օգտագործում Գրանցված է կասեցման ցուցակում Բացակայում է մարզի/շրջանի կոդը ՀՎՀՀ-ում Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում Բաժանորդի բանալին փակված է

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես:-ից հետո և առաջին տողի միակ տեղեկատվությունն է: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

ՀՏ n98 Անհատական հաղորդագրություն

Այս հաղորդագրությունը կիրառվում է համակարգի մասնակիցների միջև էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից չմշակվող հաղորդագրությունների փոխանակման համար:

Փոխանակվող հաղորդագրության, դրա ֆորմատի և համարի մասին ներգրավված կողմերի միջև պետք է կայացվի համապատասխան համաձայնություն (դա կարող է լինել S.W.I.F.T.-ի կամ որևէ այլ համակարգի հաղորդագրություն):

Ֆորմատի նկարագրություն

Պ/Օ Դաշտի N Դաշտի անվանումը Ֆորմատ/տարբերակ

Պ

Պ

Պ 20

12

77E Գործառնության համարը Ենթահաղորդագրության տեսակը Ենթահաղորդագրություն 16x

3n

35x

[70 *50x]

Պ-պարտադիր Օ-օժանդակ

. n-ի փոխարեն լրացվում է հաղորդագրության այն կատեգորիայի կոդը, որը առավելագույնս համապատասխանում է փոխանցվող ենթահաղորդագրության բնույթին:

Դաշտերի նկարագրություն

դաշտ 20:Գործառնության համար

ֆորմատ:16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնության համարը:

դաշտ 12: Ենթահաղորդագրության տեսակը

ֆորմատ:3n

Այս դաշտում նշվում է փոխանցվող ենթահաղորդագրության տեսակը:

դաշտ 77E: Ենթահաղորդագրություն

ֆորմատ: 35x

[70*50x]

Այս դաշտում լրացվում է բուն հաղորդագրությունը` իր դաշտերով:

Օրինակ`

:77E:S.W.I.F.T. MT100

:20:140201-001-100

:32A:140201USD10000,

:50: Poghosyan Petros

:57A:CITIUS33

:59:/143-21-456

Poghosyan Sahak

:70:/RFB/INV251200/0025

:72:/PHONBEN/2581195

կամ

:77E:

:20:140201-001-100

:32A:140201USD10000,

:50: Poghosyan Petros

:57A:CITIUS33

:59:/143-21-456

Poghosyan Sahak

:70:/RFB/INV251200/0025

:72:/PHONBEN/2581195

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։