ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1287-Ա
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(համարակալումը լրաց. 18.07.19 N 968-Ա)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:
(2-րդ կետը լրաց. 18.07.19 N 968-Ա, փոփ. 22.06.23 N 673-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 1-ի N 1287-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Ենգիբարյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
- ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալլ
Հ. Ասատրյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
- ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ (համաձայնությամբ)
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ
Ա. Տեր-Տաճատյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ
(հավելվածը փոփ. 02.04.19 N 332-Ա, 18.07.19 N 968-Ա, 29.08.19 N 1214-Ա, 10.02.20 N 171-Ա, 11.03.20 N 327-Ա, 14.09.20 N 1041-Ա, 26.02.21 N 179-Ա, 20.05.21 N 548-Ա, 14.09.21 N 987-Ա, 15.07.22 N 825-Ա, 22.06.23 N 673-Ա, փոփ., լրաց. 03.06.25 N 478-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան