Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

11 հուլիսի 2001 թվականի N 399

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.06.2001թ. թիվ 173 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ի 29-րդ կանոնի 31-րդ կետը`

հրամայում եմ`

1. Հաստատել բանկի ղեկավարների հավակնորդների (բանկի գործադիր տնօրեն, բանկի վարչության նախագահ և անդամներ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և անդամներ, բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ, բանկի գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության վճարը 15000 (տասնհինգ հազար) դրամ:

2.Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։