Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 862-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00912455) «Էներջի պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01018811) 2024 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում տարածքի վարձակալություն` ամսական 77,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 3-ի «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» N 465-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(1-ին կետը փոփ. 04.06.25 N 345-Ն)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

09.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։