Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«10» հունվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 1996 թ. N 5

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը` «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 44650 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 35720 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 21069 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3572 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկությունը` «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ինստրումենտալշչիկ» կոոպերատիվին և «Սամսար» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և տարածքը:

2.3. «Սամսար» ՍՊԸ-ին վարձակալած գույքը և տարածքը գնահատել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով և առաջարկել վարձակալին:

2.4. «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 21038 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16830 հազ. դրամ:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5823 հազ. դրամ:

2.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16830 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.9. Սահմանել, որ «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.10. Սահմանել, որ «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.12. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 14120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 11300 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11604.9 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1130 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Թույլատրել «Առողջապահություն» ՓԲԸ վարձակալական ձեռնարկությանը գնել վարձակալած 13422 հազ. դրամ արժեքով գույքը:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :

5.1. Սեփականաշնորհել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկությունը` «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ուսումնական կոմբինատի մասնաշենքը (Դավթաշենի ավտոբուսի հավաքակայանի տարածքը)` 6237 հազ. դրամ արժողությամբ և այն թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տրամադրության տակ:

5.3. «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9009 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7205 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5346.5 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1441 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4887 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3910 հազ. դրամ:

6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 937 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3910 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։