Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2025 թվականի N 702-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «ԼԵՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդհանուր 27,104,767 (քսանյոթ միլիոն հարյուր չորս հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ արժեքով, և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություններ)` ընդհանուր 3,000,000 (երեքն միլիոն) ՀՀ դրամ արժեքով սեփականության իրավունքով պատկանող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և դրանք որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերությունների հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 702-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(ՀՀ դրամ)

«ԼԵՅԱ» ՍՊԸ

NN

ը/կ Անվանումը Միավորը Քանակը Միավորի գինը Ընդհանուր

գումարը՝ առանց ԱԱՀ

1. Անվահեծ ԿՏ-158.010 և անվադող 4456-000 լ-կ 3 7055500 21166500

2. Ապակե բլոկ հատ 2 2498000 4996000

3. Դինամոմետրի կլյուչ (առանց գլխիկ) հատ 1 491667 491667

4. Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքների հավաքածու դարակներով հատ 1 81300 81300

5. Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներով պահարան հատ 1 322800 322800

6. Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքների եռահարկ սայլակ հատ 1 46500 46500

ԸՆԴԱՄԵՆԸ 9 10 495 767 27 104 767

(ՀՀ դրամ)

«ՌՈՅԱԼՍԻՍ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ» ՍՊԸ

NN

ը/կ Անվանումը Միավորը Քանակը Միավորի գինը Ընդհանուր

գումարը՝ առանց ԱԱՀ

1. Անվադող (2012 թ. և 2019 թ.) հատ 2 500000 1000000

2. Ավիացիոն անվադողերի մոնտաժ-դեմոնտաժի սարքավորում (ագրեգատ) հատ 1 2000000 2000000

ԸՆԴԱՄԵՆԸ 3 2 500 000 3 000 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։