ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 715-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 55.1-ին հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) կառուցված «Արարատի մարզի Նարեկ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում» օբյեկտն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծրագրի շրջանակներում կառուցված «Արարատի մարզի Նարեկ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում» օբյեկտը՝ 101680101.17 դրամ հաշվեկշռային արժեքով, որպես պետական գույք ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի Հայաստանի Հանրապետության անունից անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, հանձնման-ընդունման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և դրանք պետական գրանցման համար լիազոր մարմին ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացումը։
3. «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
05.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունիսի 5-ի N 715-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ՕԲՅԵԿՏԻ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Միավորի
հաշվեկշռային արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Բարձր ճնշման D 280մմ (PE100) պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ 1435 գծմ 46,417.05 66,608,462.3
2. D273x5մմ պողպատե խողովակներով ջրագիծ 98 գծմ 36,036.99 3,531,625.0
3. D89x4մմ-D108x4 մմ պողպատե խողովակներ 100.8 գծմ 10,265.08 1,034,720.0
4. Պոմպակայան՝ պոմպային ագրեգատ H=70.0մ; Q= 41.0 լ/վ; Nէլ. շ = 55 կՎտ; n=2900պտ/ր մոնտաժային կոմպլեկտով, հենման մետաղական շրջանակով,
ցանկապատ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ 1 հատ 9,686,855.0 9,686,855.0
5. Ջրաչափական հոր` սարքավորումներով 1 հատ 3,135,531.6 3,135,531.6
6. Օդահան հոր` սարքավորումներով 5 հատ 1,527,143.44 7,635,717.2
7. Փականային հոր` սարքավորումներով 1 հատ 1,108,159.3 1,108,159.3
8. Ջրթող կառուցվածք` սարքավորումներով 4 հատ 274,770.3 1,099,081.2
9. Միացման հանգույց` սարքավորումներով 1 հատ 576,512.2 576,512.2
10. Դատարկման հոր` սարքավորումներով 6 հատ 1,015,233.93 6,091,403.6
11. Հակադարձ փականի հոր 1 հատ 1,172,033.77 1,172,033.77
Ընդամենը 101,680,101.17
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ