Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թ. փետրվարի 8-ի «Արմավիրի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով Արմավիրի շրջանում մեկ ամիս ժամանակով հայտարարվել է արտակարգ դրություն, որը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը: Այդ հրամանագրի արձակման պահից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը շրջանում դարձել է վերահսկելի: Հաշվի առնելով, իրադրության փոփոխության պատճառով, Արմավիրի շրջանում հայտարարված արտակարգ դրությունը շարունակելու աննպատակահարմարության մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության պետական վարչության պետի համատեղ միջնորդությունը, որոշում եմ.

Չեղյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թ. փետրվարի 8-ի «Արմավիրի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 փետրվարի 1993 թ.

ՆՀ-199

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։