ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2198-Ա «02» հունիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
02.06.2025 թ.
հ. 2198-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Գարեգին Իսախանյան
/լիազորված անձ/
Արշալույս Նալբանդյան Նուբարաշեն «Մասիս-Ա» այգետարածք, հ.81 հողամաս Արշալույս Նալբանդյանին հատկացված, Նուբարաշեն «Մասիս-Ա» այգետարածքի 525.0քմ մակերեսով հ.81 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2024թ. հ.Հ-10994 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.81 01103XQDCEJ6
2 Արմեն Գրիգորյան
/լիազորված անձ/
Լևոն Մարգարյան Տերյան փողոց, հ.71 նկուղ Տերյան փողոցի հ.71 հասցեում գտնվող նկուղին /հիմք՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2022թ. հ.ԵԿԴ/2872/02/17 վճիռ և ՀՀ կադաստրի կոմիտեի 15.05.2025թ. հ.Կ-15052025-01-0194 որոշում/ տրամադրել հասցե՝ Տերյան փողոց, հ.71 շենք, հ.17 01063F76CRJT
3 Նաիրա Սիմոնյան Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.12 բնակարան Անշարժ գույքի նվիրատվության 08.11.2012թ. հ.1661 պայմանագրով, Նաիրա Սիմոնյանին նվիրած` Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.12/1 01033VLMFD5R
4 Աշոտ Վարդանյան Ան. Միկոյան փողոց /Եղվարդի խճուղի/ հ.2/16 և հ.2/17 հողամաս Աշոտ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի /Եղվարդի խճուղի/ հ.2/16 և հ.2/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.16052025-01-0318 և հ.16052025-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ան. Միկոյան փողոց, հ.2/16 01043T7W7KBZ
5 Արման Դավթյան Մ. Սարյան փողոց, հ.38 շենք, հ.64 բնակարան Արման Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.38 շենքի հ.64 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25062024-01-0081, ընդ. բաժ. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.38 շենք, բն.64/1 01063YTEW8CP
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան