Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«14» փետրՎԱՐԻ 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 1996 թ. N 38

Քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ճշտել Երևանի «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքի չափերն ու սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 14-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։