ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 761-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16․1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունիսի 12-ի N 761-Ն որոշման
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Նորմատիվի անվանումը Նորմատիվային գումարի չափը
(1 օրվա հաշվարկով)՝
դրամ
Հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող
սաների սննդի կազմակերպման համար 990
Հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող
սաների սննդի կազմակերպման համար 1,670
Մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող
ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար 1,460
Մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող
ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար 2,470
Մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի
կազմակերպման համար 1,800
Մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող
ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար 3,050
Արտադպրոցական կրթություն իրականացնող
կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի 1,700
կազմակերպման արդյունքում երթևեկող սաների սննդի
կազմակերպման համար
Արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում գիշերող սաների սննդի
կազմակերպման համար 2,870
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Մասնագիտական կրթության և ուսուցման» ծրագրի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկն իրականացվում է սույն նորմատիվներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
12.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական: