ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 765-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2005 թվականի մայիսի 24-ի որոշմամբ, ինչպես նաև «Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման մասին» Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 29-ի N 427 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներդրման գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել «Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման մասին» ներդրման գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ համալրման և տեխնիկական աջակցության հատուկ ֆոնդի ութերորդ կանոնավոր համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության մասնաբաժնի վճարումը կատարել անտոկոս մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Ասիական զարգացման բանկի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունիսի 12-ի N 765-Ա որոշման
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Սույնով հղում է արվում «Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման մասին» Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 29-ի N 427 որոշմանը, որի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է անդամակցել Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրմանը 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով:
__________________
(Ամսաթիվ) _______________________________.1
(Անուն և պաշտոն)
_____________________________
.1 Ներդրման գործիքը պետք է ստորագրվի Կառավարության անունից՝ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
12.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ