Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիս 2025 թվականի թիվ 53-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «32000,0» թիվը փոխարինել «50000.0» թվով:

2) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «4252» (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) «0,0» թիվը փոխարինել «500.0» թվով:

3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «431870,9» թիվը փոխարինել «221870,9» թվով:

4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «500 000,0» թիվը փոխարինել «890000,0» թվով:

5) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «450 000,0» թիվը փոխարինել «263500.0» թվով:

6) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «1000,0» թիվը փոխարինել «6500,0» թվով:

7) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4216» (Գույքի և սարքավորումների վարձակալություն) «3000,0» թիվը փոխարինել «17000,0» թվով:

8) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4217» (Արտագերատեսչական ծախսեր) «200,0» թիվը փոխարինել «500,0» թվով:

9) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4234» (Տեղեկատվական ծառայություններ) «0,0» թիվը փոխարինել «10000,0» թվով:

10) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «20000,0» թիվը փոխարինել «40000,0» թվով:

11) Բաժին 9 խումբ 2 դաս 1 (Միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «4637» (Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին «0,0» թիվը փոխարինել «1761,0» թվով:

12) Բաժին 9 խումբ 2 դաս 1 (Միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «4638» (Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին «1000,0» թիվը փոխարինել «0,0» թվով:

13) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «5122» (Վարչական սարքավորումներ) «500,0» թիվը փոխարինել «1500,0» թվով:

14) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «216815,5» թիվը փոխարինել «153254,5» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -8

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ Դեմ -0 Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։