Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2290-Ա «09» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

09.06.2025թ.

հ. 2290-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 «ՀՐԱՎԱՐ» ՍՊԸ Բրյուսովի փողոց, հ.6 հողամաս «ՀՐԱՎԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բրյուսովի փողոցի հ.6 հասցեում գտնվող շինությունների /սեփ. վկ. հ.1558889/ բաժանման հատակագծով առանձնացվող 1405.1քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.16/4 01063SVEGBYQ

2 Սերյոժա Շահինյան Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.102 և հ.102/1 հողամաս Սերյոժա Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.102 և հ.102/1 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.01102021-01-0095 և հ.01102021-01-0271/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.102 01073BQSAQUN

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։