ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
թ. 1-3
1 օգոստոսի 1994թ. թ. 02240/3-4
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ,
ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ԲԱԺԻՆՆԵՐԻՆ և ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարադրամով բյուջե վճարվող հարկերի և տուրքերի մուտքերի հաշվառումը կարգավորելու և չհիմնավորված ապառքների, ինչպես նաև դրա դիմաց տույժերի գոյացումը կանխելու նպատակով սահմանում են, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան բյուջե տարադրամով հարկեր և տուրքեր վճարելու դեպքում ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են բյուջե հարկի կամ տուրքի վճարումը տարադրամով կատարելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում ՀՀ հարկային պետական տեսչության տեղական մարմնին և տեղական ֆինանսական բաժնին ներկայացնել իրենց սպասարկող բանկի բաժանմունքի կողմից հաստատված տեղեկանք, համաձայն կից ձևի: