Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-05-06-ից մինչև 1994-08-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-08-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 1994 թ. N 209

Քաղ. Երևան

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բնակչությունից հացահատիկի գնումը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը`

ա) իրականացնել հացահատիկի` պարենային ցորենի, հաճարի, գարու պետական գնումները` մեկ տոննան համապատասխանաբար մինչև 24 հազ. դրամ, 18 հազ. դրամ, 15 հազ. դրամ, սերմացուներինը` 30 տոկոս, իսկ գարեջրի գարունը 20 տոկոս հավելավճարով.

բ) վերահաշվարկել հացահատիկի և սերմացուի մթերումների դիմաց մինչև սույն որոշման ընդունումը բնակչությանը դեռևս չիրացված գումարները` հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետով սահմանված մթերման գները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 18-ի «Հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 81 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մայիսի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։