Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԻ «Զ» ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

08003

11.08.94 02325/3-4

11.08.94

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետի կիրարկման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը հայտնում են, որ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների 1994 թ. հունվարի 29-ի թիվ 17-2, 19ձգ-18 նամակի համաձայն` արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման 1993 թ. գործող կարգը հանրապետության տարածքում պահպանվում է մինչև 1995 թ. հունվարի 1-ը: Ըստ այդ կարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը ձևակերպվում է գնորդի կամ պատվիրատուի կողմից վճարված գումարի չափով, հաշվապահական հաշվառման «Բեռնված ապրանքներ» 45 հաշվում հաշվեգրված դեբիտորական պարտքերի գումարները չեն համարվում տարադրամային հաշիվներ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետով նախատեսված ազատ փոխարկելի տարադրամով դեբիտորական պարտքերի կազմի մեջ չեն մտնում ու չեն վերագնահատվում:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։