Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«29» փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 փետրվարի 1996 թ. N 66

Քաղ. Երևան

1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ելնելով հանրապետության էներգահամակարգում ստեղծված լարված իրավիճակից` կապված բնական գազի մուտքի կտրուկ նվազեցման, ջերմային էլեկտրակայաններում մազութի նվազագույն քանակի առկայության հետ, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1996 թվականի առաջին եռամսյակում Սևանա լճից 1996 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված չափաքանակներից դուրս էներգետիկ նպատակով լրացուցիչ բաց թողնել մինչև 30 մլն խմ ջուր։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 29-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։