Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ, ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

17-5/19

16.11.94 թ.

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

Անհատույց ստացված ակտիվները ձեռնարկության հաշվեկշիռ մուտքագրելու, այն օգտագործելու ԵՎ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու մասին

Ի պատասխան տեղերից ստացված բազմաթիվ հարցումների ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է.

1. ՀՀ ձեռնարկությունները անհատույց ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, շրջանառու միջոցները (բացի դրամական միջոցներից) և այլ ակտիվները մուտքագրում են ձեռնարկության հաշվեկշիռ սկզբնական հաշվառման փաստաթղթերում նշված գներով` այսինքն այդ չափով ավելացնում են համապատասխան ակտիվները և սեփական պասիվները (ֆոնդերը), եթե ՀՀ օրենսդրությամբ այլ կարգ չի սահմանված:

2. Մուտքագրված ակտիվների հետագա օգտագործումը իրականացվում է ընդհանուր կարգով:

3. Անհատույց ստացված ակտիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են համապատասխան ակտիվային հաշվի (01, 04, 07, 08, 10, 11, 12, 41 և այլն) դեբետով և պասիվային «Հատուկ նշանակության հիմնադրամներ» 88 հաշվի «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվի կրեդիտով:

Օրինակ.

Ձեռնարկությունը անհատույց ստացել է 1.000.000 դրամ արժողության հիմնական միջոց: Երկու տարի օգտագործելուց հետո այն վաճառվել է 1.500.000 դրամ արժեքով: Ենթադրենք վաճառքի պահին ամորտիզացիան կազմել է 200000 դրամ:

Մուտքագրման պահին տրվում է ձևակերպում

դ-տ 01 կ-տ 88 1.000.000 դրամ

Վաճառքի պահին տրվում է ձևակերպում

դ-տ 47 կ-տ 01 1.000.000 դրամ

դ-տ 02 կ-տ 47 200.000 դրամ

դ-տ 76 կ-տ 47 1.500.000 դրամ

4. Այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները (դրամական միջոցները) եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների), մտնում են արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների կազմի մեջ և ենթակա են հարկման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Վ. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։