Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՀԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«16» ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 1996 թ. N 113

Քաղ. Երևան

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՀԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունը, համաձայնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` դիրիժոր Օհան Խաչատուրի Դուրյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Սայաթ-նովայի փողոցի 4 շենքի 1ա չորս սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկությանը:

2. Երևանի քաղաքապետարանին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 16-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։