Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ N 01420/3-2Զ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

13 մայիսի 1994 թ. N 01420/3-2զ

Բոլոր շրջանային (քաղաքային)

հարկային պետական տեսչություններին

ՀՀ հարկային պետական տեսչության 1994 թ. մայիսի 6-ի թ. 01344/3-2 զ հեռագրի կապակցությամբ լրացուցիչ պարզաբանվում է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության 1994 թ. մարտի 31-ի և ՀՀ հարկային պետական տեսչության 1994 թ. ապրիլի 11-ի թ.08003/1052/3-2զ` «Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման վերահսկման կարգ»-ը (տեղերին է իջեցվել 1994թ. ապրիլի 11-ի թ.1053/3-2զ կից գրությամբ) ամբողջությամբ գործելու է, բացառությամբ մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների (անհատ ձեռներեցների) լրացրած գնապիտակների («հայտարարություն-գնացուցակների») և հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների (անհատ ձեռներեցների) լրացրած չեկերի վարչատարածքային հարկային պետական տեսչությունների կողմից կնքման աշխատանքներից:

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։