Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2789-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2397-Ա «13» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2789-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2025թ. հ.Դ-123093-24 եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 24.09.2024թ. հ.Կ-24092024-01-0015 որոշումը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Աջափնյակ, Եղիազարյան փողոց հ.50/2 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գևորգ Հովսեփի Հովսեփյանի և Գագիկ Հովսեփի Բաբաքյոխվյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2789-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում՝ «163882 (մեկ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր ութսուներկու)» բառերը փոխարինել «266842 (երկու հարյուր վաթսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու)» բառերով:

2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք, սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն սույն որոշման 1-ին կետում նշված գումարների տարբերությունը՝ 102960 (մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր վաթսուն) դրամ։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։