Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԱՁ-Ը ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«2» մայիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 1996 թ. N 145

Քաղ. Երևան

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԱՁ-Ը ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տրանզիստոր» ԳԱՁ-ի և նրա դուստր ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման, արտադրական գործընթացի կայունացման, շրջանառու միջոցների համալրման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանզիստոր» ԳԱՁ-ը և նրա Աշտարակի «Տրանզիստոր» ու Երևանի «Տրանզիստոր-Կերմետ» դուստր ձեռնարկություններն ազատել 1996 թվականի մարտի 7-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և չվճարված տույժերից, համապատասխանաբար` 4463,6 հազ. դրամի, 17121,6 հազ. դրամի և 9294,8 հազ. դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 2-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։